Ապրիլի 19-30-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ-ը ՄՄՈՒՀ-երի որակի պատասխանատուների համար իրականացրեց 6-օրյա վերապատրաստում «Որակի ապահովման համակարգի ներդրում. ինստիտուցիոնալ ինքնավերլուծության իրականացում» թեմայով:
Ապրիլի 26-29-ը փորձագետների խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Գորիսի պետական համալսարանում։
Ապրիլի 23-ին Բարձրագույն կրթության Որակի ապահովման Եվրոպական ասոցացիայի (ENQA) կողմից իրականացված «Որակի արտաքին ապահովման մեջ շահակիցների ներգրավումը» թեմայով վեբինարին ՈԱԱԿ-ի Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց հայասատանյան մոտեցումը որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներում ուսանողներին ներգրավելու մեխանիզմների, մարտահրավերների ու առաջիկա անելիքների վերաբերյալ:
2021թ. ապրիլի 22-ին կայացավ Բարձրագույն կրթության Որակի ապահովման Եվրոպական ասոցացիան գարնանային ընդհանուր ժողովը, որի ընթացքում ընտրվեցին Խորհրդի նոր անդամներ և նախագահ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով մասնագիտական կրթական ծրագերի որակի շարունական բարելավումը, բուհերին ծրագրային գնահատմանն ու առաջիկա հավատարմագրմանը պատրաստելը, այսօր ծրագրային մշտադիտարկում է իրականացրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...