Մարտի 24-28-ը «Փափուկ հմտությունների զարգացումը Հայաստանի և Վրաստանի բարձրագույն կրթության հաստատություններում՝ համահունչ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին» (DeSIRe) ծրագրի շրջանակում Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացավ կարողությունների զարգացմանը նվիրված վերապատրաստում։ Կոնսորցիումի անդամ գործընկերներին հյուրընկալել էր Դրեզդենի տեխնիկական համալսարանը (Technische Universität Dresden, TUD)։
Մարտի 21-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում ծրագրային հավատարմագրման գործընթացում գտնվող հինգ բժշկական քոլեջների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում «Քույրական գործ» մասնագիտության կրթական ծրագրի (ՄԿԾ) ծրագրային հավատարմագրումն էր: Սա ՄԿՈւ հաստատություններում ծրագրային հավատարմագրման առաջին փորձն է։
Մարտի 20-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Մարտի 20-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Մարտի 20-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Ալավերդու պետական քոլեջին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով պայմանով՝ համաձայն փոփոխված հավատարմագրման պետական կարգի:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...