Հոկտեմբերի 30-31-ը ՈԱԱԿ նախաձեռնությամբ ՀՀ-ում փորձարկվեց Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) կողմից մշակված ՄԿՈՒ համակարգի հայտորոշման գործիքը, որի նպատակն է գնահատել ՄԿՈՒ համակարգի ներկա վիճակը, բացահայտել լավագույն փորձերը և ի հայտ բերել բարելավման հեռանկարները։
Հոկտեմբերի 27-30-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Կապանի պետական բժշկական քոլեջում:
Հոկտեմբերի 28-30-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջում:
Հայաստանում են Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ֆորումի ղեկավար, ՄԿՈՒ քաղաքականության մշակման մասնագետ Մունիր Բաատին և ETF մարդկային կարողությունների զարգացման փորձագետ Քրիստինա Բուրցիոն: Հոկտեմբերի 28-29-ին փորձագետները հանդիպումներ են ունեցել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) ներկայացուցիչների հետ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հոկտեմբերի 25-ին առցանց մշտադիտարկում իրականացրեց Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի քոլեջում։ Նպատակն էր դիտարկել քոլեջում ծավալվող որակի ապահովման գործընթացները և դրանց արդյունքում տեղի ունեցող փոփոխությունները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...