ՈԱԱԿ -ը ստացել է բազմաթիվ արձագանքներ` կապված բարձագույն մասնագիտական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ 2010-2011 ուսումնական տարվա տվյալների հավաքագրման հետ:
Ապրիլի 5-ին ՈԱԱԿ-ի անձնակազմը հանդիպեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ.Թոփչյանը, Քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Ս.Կարախանյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Մ.Այվազյանը, վերոնշյալ բաժնի ավագ մասնագետ Ա.Ութմազյանը և իրավաբան Ն.Բալայանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Մարտի 22-ին և 23-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) կիրականացնեն սեմինարների երկրորդ շարքը` կրթության որակի ներքին ապահովման վերաբերյալ:
Սեմինարները նպատակ ունեն 8 հավատարմագրվող բուհերին նախապատրաստելու` գործընթացն իրականացնելու համար:
Օրերս «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցան մի շարք քննարկումներ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հետագա համագործակցության հաստատման նպատակով տեղի ունեցան քննարկումներ ԱՄՆ-ից ժամանած պրոֆեսորների` Փենսիլվանիայի պետական համալսարանից Վալթեր Մքվեյի, Բուշան Ջայառաոյի և Քոնեքտիկուտի համալսարանից Գիլիեռմո Ռիսատտիի հետ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...