Ո՞վ է կրթության կառավարիչը, ի՞նչ առանձնահատկություններ ունի այդ մասնագիտությունը, որո՞նք են կրթության ոլորտի առաջնային խնդիրները և ինչպե՞ս է հնարավոր լուծել դրանք․ այս և կրթության որակին առնչվող այլ հարցեր են այսօր քննարկվել ԵԼՊՀ «Կառավարում» մագիստրոսական ծրագրի ուսանողների և ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի հանդիպման ժամանակ։
Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Հավատարմագրման շրջանակներում փորձագիտական խումբն այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 14-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է լինելու՝ գնահատելու բուհի գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման տասը չափանիշներին համապատասխանության տեսանկյունից։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկում իրականացնել բուհերում։ Նոյեմբերի 6-ին ՈԱԱԿ մասնագետներն այցելել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի «Գալիք» համալսարան՝ դիտարկելու որակի ապահովման ներքին համակարգը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդգրկվել է ԱՊՀ երկրների կրթության որակի ապահովման խորհրդի կազմում որպես ՀՀ ներկայացուցիչ։
Հոկտեմբերի 23-24-ին Հռոմում ընթանում է «Դեպի Եվրոպական համալսարանների որակի ապահովման շրջանակ» խորագրով աշխատաժողովը։ Սա Էրազմուս+ EUniQ ծրագրի առաջին աշխատանքային ժողովն է, որը մեկ տեղում է միավորել ծրագրի բոլոր գործընկերներին։ Որպես որակի ապահովման զարգացած համակարգ ստեղծած կառույց՝ ՈԱԱԿ-ը ևս ծրագրի գործընկեր է։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...