Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում Ուսանողական շաբաթ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ, «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Մերի Բարսեղյանի հետ։
Նոյեմբերի 19-21-ը Բելգրադում տեղի ունեցավ Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումը, որը համախմբել էր ETF գործընկերներին՝ քննարկելու և փոխանակելու կարիերայի ուղղորդման և խորհրդատվական ծառայությունների որակի ապահովման ոլորտում ունեցած իրենց լավագույն փորձը։
Նոյեմբերի 18-21-ը Վիլնյուսում կայացավ «T-GREEN» նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովը, որը նվիրված էր «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը։ Աշխատաժողովում ՈԱԱԿ-ը ներկայացնում էին Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը և Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Նոյեմբերի 25-27-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) նոյեմբերի 21-ին որակի ներքին ապահովման համակարգի առցանց մշտադիտարկում իրականացրեց Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...