Եվրոպական Միության "HEN-GEAR" ծրագրին մասնակցում են Հայաստանի /ՀՀ/ ութ համալսարանների, Կրթության և գիտության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման ազգային կենտրոնի, ՀՀ ուսանողների ազգային ասոցիացիայի, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ինչպես նաև Իտալիայի AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի ներկայացուցիչներ:
Մեկնարկել է Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջի փորձնական հավատարմագրման գործընթացը: Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձևաչափի:
Առաջին անգամ փորձնական հավատարմագրում է անցնում Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը: Որակի արտաքին գնահատման`հավատարմագրման նպատակով մայիսի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:
Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունու» պետական բժշկական քոլեջը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին (ՈԱԱԿ) ներկայացրել է ինքնավերլուծություն` ըստ մշակված ձեւաչափի:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ապրիլի 23-24 Փարիզում մասնակցեց Բարձրագույն կրթական հաստատություններում որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի /ENQA/ կողմից կազմակերպված «ՈԱ-ի ազդեցությունը եւ կազմակերպությունների անկախությունը» ֆորումին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին որակի ապահովման ազդեցության և կազմակերպության անկախությանը վերաբերող հարցեր:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակաբար իր խորհրդատվական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ բուհերին՝ հաղթահարելու որակի ապահովման գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...