Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հիմնադրամի աշխատակազմի, Հոգաբարձուների խորհրդի, Հավատարմագրման հանձնաժողովի և փորձագետների մասնակցությամբ քննարկվեցին կենտրոնի 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի հիմնական ուղղությունները: Հանդիպումը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» նախագիծն ուսանող-փորձագետների համար երկամսյա դասընթաց է իրականացնում: Նպատակն է նոր մասնագետներով համալրել ուսանող-փորձագետների բազան: Ըստ Հավատարմագրման կարգի` փորձագիտական խմբի 5 անդամներից մեկն ուսանող է:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները:
ՈԱԱԿ-ում հավատարմագրման դիմում-հայտ ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանված ձևաչափով ինքնավերլուծություն էին ներկայացրել, իսկ մայիս-հունիս ամիսներին էլ կայացել է փորձագիտական խմբերի այցը բուհեր:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է վերապատրաստման եռափուլ դասընթաց որակի ապահովման մասնագետների համար:
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՏԵՄՊՈՒՍ-ի GOVERN ծրագրի շրջանակներում: Ծրագրի ղեկավար Սուսաննա Կարախանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց վերանայման ենթակա փաստաթղթերի ցանկը, քննարկվեցին առաջիկա անելիքները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...