21 հունիս․ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մասնագիտական կրթական ծրագրերի առցանց մշտադիտարկում իրականացրեց Գորիսի պետական համալսարանում։ Համալսարանն անցել է 2 ինստիտուցիոնալ հավատարմագրում, վերջինը՝ 2021 թվականին։
Հունիսի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի տարեկան համաժողովը, որին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցեց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Հունիսի 13-16-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի «Եվրասիա» միջազգային համալսարան։
Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական և Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջները գտնվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման նախնական գնահատման փուլում։ Փորձագիտական խմբերի հետ հանդիպումների ընթացքում քննարկվում են ինստիտուցիոնալ հավատարմագրման ՈԱԱԿ մոտեցումները և ՄԿՈւ հաստատությունների առանձնահատկությունները։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում ՝ 4 տարի ժամկետով։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...