ՈԱԱԿ առաջարկների հիման վրա ՀՀ Կառավարության որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգում»։
Փետրվարի 18-19-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ աշխատաժողովներ են տեղի ունեցել ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի պրոռեկտորների և որակի ապահովման պատասխանատուների հետ։ Քննարկման առանցքում էր ՄԿԾ-ների ներքին աուդիտի իրականացումը, որն ամրագրված է ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշումներում։
ՈԱԱԿ-ը Կալիֆորնիայի համալսարանի (Դևիս) հետ համագործակցությամբ փետրվարի 11-ին հայաստանյան ուսանողների համար կազմակերպեց առցանց հանդիպում Հոդված 26 ուսապարկի հիմնադիրների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Հոդված 26 ուսապարկը՝ ակադեմիական շարժունությունը խթանող անվճար թվային գործիք, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին պլանավորել և կառուցել իրենց կրթական ու մասնագիտական զարգացման ուղիները։
Փետրվարի 12-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ «Սոցիալական հեռավորություն և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում» (էլԿԱՄՊՈՒՍ) ծրագրի մեկնարկային համաժողովը։
2024թ. մայիսի 21-23-ը Հայաստանը հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...