Որակի արտաքին գնահատման` հավատարմագրման նպատակով Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջում փետրվարի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:
Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին ներկայացրել է մանրամասն ինքնավերլուծություն` ըստ մշակված ձեւաչափի:
«People Meter» մամլո ակումբի հունվարի 31-ի հյուրն էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռ. Թոփչյանը: Ասուլիսի թեման էր ՀՀ կրթության որակը, առկա իրավիճակը եւ հեռանկարները:
Ռ. Թոփչյանը ներկայացրեց Բոլոնիայի գործընթացը և այդ համատեքստում որակի ապահովման համակարգի ստեղծումը, համաձայն որի` կրթության որակի ապահովումը բոլոր երկրներում պետք է լինի համարժեք չափանիշներով եւ մոտեցումներով:
«Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հունվարի 12-ին հանդիպեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և որակի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր բուհին ծանոթացնել որակի ներքին ապահովման մոտեցումներին և օգնել համալսարանին առավել հստակ պատկերացնել հավատարմագրման գործընթացները:
Կատարվեց եւս մեկ քայլ որակի ապահովման մշակույթ ստեղծելու նպատակով
«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումն ավարտված է:
Ֆորումի պաշտոնական բացմանը ելույթ ունեցան ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՀՀ ԿԳ նախարար եւ ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը եւ միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 15-17–ը Աղվերանում կազմակերպել է «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է ներկայացնել եւ քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...