«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունեց Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում:
Հոկտեմբերի 27-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի(ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանն աշխատակազմին ներկայացրեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշները և ուղենիշները (ESG)` համեմատելով նախորդ ESG-ի և ՈԱԱԿ գործող չափանիշների և չափորոշիչների հետ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր հանդիպեց ԱՊՀ երկրների ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Նրանք Հայաստանում են ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների երևանյան համաժողովի շրջանակներում
Հոկտեմբերի 20 և 22-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցան քննարկումներ ՏԵՄՊՈՒՍ-ի «VERITAS» ծրագրի շրջանակներում: Հանդիպումների նպատակն էր քննարկել Զալցբուրգյան 10 սկզբունքները և հստակեցնել հայկական կողմի մոտեցումներն եռաստիճան կրթական համակարգի ներդրմանը նվիրված հայդելբերգյան աշխատաժողովից առաջ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցեց հոկտեմբերի 16-17-ին Զագրեբում կայացած Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) հինգերորդ գլխավոր վեհաժողովին:
ENQA նախնական և լիիրավ անդամ կառույցների շուրջ 100 ներկայացուցիչները քննարկել են Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի 2016-2020թթ. ռազմավարական պլանը, ինչպես նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափորոշիչները և ուղենիշները, որոնք պետք է ներկայացվեն 2015-ի մայիսին Երևանում կայանալիք Բոլոնիայի երկրների նախարարական գագաթնաժողովին:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...