Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ հերթական հանդիպումն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
Հայաստանի բարձրագույն կրթության զարգացման 2018-2030թթ. Ռազմավարական ծրագրի մշակման շրջանակներում ԿԳ նախարարի միջազգային համագործակցության գծով խորհրդական Արայիկ Նավոյանը և UNESCO-ի Որակի ապահովման գլոբալ նախաձեռնության ծրագրի մասնագետ Հասմիկ Թորթիանը հանդիպում ունեցան Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և ՈԱԱԿ ուսանող-փորձագետների հետ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ կրթության որակի ապահովման շահակիցների ցանցի` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացնող անդամների հանդիպում:
Հունիսի 6-7-ին Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով`նվիրված ՏԵՄՊՈՒՍ-ի TNE_QA ծրագրի շրջանակներում տեղի ունեցած տրանսազգային կրթություն մատուցող բուհերի փորձնական արտաքին գնահատման արդյունքներին: Աշխատաժողովին մասնակցել ու զեկույցներով են հանդես եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները:
Փորձնական փոխգնահատման նպատակով ՈԱԱԿ փորձագիտական խումբն այցելել է Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...