Ապրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:
Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):
Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս, փորձագիտական այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են այն:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:
Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով երկօրյա սեմինարը`նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում ապրիլի 2-3-ին մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA) ծրագրի արդյունքների ամփոփմանը
Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:
Մարտի 18-19-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աշխատակիցը Նիդեռլանդներում որպես դիտորդ մասնակցել է Մաստրիխտի (Maastricht) համալսարանում «Առողջարար սննդի ինովացիոն կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի (Health food innovation management) ծրագրային հավատարմագրման գործընթացին: ՈԱԱԿ-ի աշխատակիցը հետևել է եվրոպացի գործընկերների աշխատանքին, ուսումնասիրել որակի ապահովման նրանց չափորոշիչները և չափանիշները, համեմատել հավատարմագրման ընթացակարգերը երկու երկրներում:
Հունվարի 20-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հավատարմագրման գործընթաց իրականացրած բուհերի պրոռեկտորների հետ, որտեղ քննարկվեց շարունակական բարելավման գործողությունների ծրագիրը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...