«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) աջակցությամբ ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շահակից բուհերը, ծրագրային հավատարմագրման չափանիշներին համապատասխան, վերանայում են մասնագիտական կրթական ծրագրերի ձևաչափերը և բովանդակությունը:
Հայաստանյան բուհական համակարգին բնորոշ ամենամեծ խնդիրը դասախոսական անձնակազմի համալրումն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում հավատարմագրված բուհերի որակի ապահովման կենտրոնների ղեկավարների հետ:
ՏԵՄՊՈՒՍ-ի TNE_QA («Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում») ծրագրի շրջանակներում հայ մասնագետները ծանոթանում են տրանսազգային կրթության որակի ապահովման եվրոպական փորձին:
Եվրասիա միջազգային համալսարանն ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում երկու տարի ժամկետով: Նոյեմբերի 3-ին կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...