2010-ի հունվարի վերջին տեղի ունեցավ նաև ՈԱԱԿ կենտրոնի տնօրեն Ռ. Թոփչյանի այցն Իսպանիա՝ Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալություն, որը նույնպես փորձի ուսումնասիրության նպատակ ուներ։ Որակի ապահոման գործընթացներում իսպանացիների փորձառությունն ուշագրավ է, քանի որ գործընթացի մեկնարկային փուլում, բացի բժշկության և ճարտարագիտության մասնագիտություններից, մյուսների դեպքում հրաժարվել են միասնական չափորոշիչներից և ամեն բուհի հավատարմագրման համար հիմք են ընդունել նրա իսկ կողմից սահմանված չափորոշիչները։
Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնն ընդլայնում է համագործակցության շրջանակը՝ մասնակցելով միջազգային համաժողովների ու կապեր հաստատելով արտերկրի գործընկեր կազմակերպությունների հետ` ինչպես լավագույն փորձը տեղայնացնելու, այնպես էլ հետագայում մեր երկրի արդյունքները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու նպատակով։
Մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ ՈԱԱԿ հանդիպումները շարունակվում են։ Դեկտեմբեր ամսին դրանց մասնակցում էին բուհերի ներկայացուցիչներ, այժմ երկրորդ փուլում քննարկումների մասնակիցները նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն են։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործադիր խորհուրդի կողմից հունիսի 12-ին շնորհվել է նախնական անդամակցության կարգավիճակ:
Որակի ապահովման եվրոպական ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին, մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման նպատակով։
Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման նպատակը ծանոթությունն էր կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև՝ հավատարմագրման գործընթացի խնդիրների քննարկումը:
Ներկայացնելով հավատարմագրման գործընթացը` ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նախ ներկայացրեց որակի հավաստման գործընթացի հիմնական նպատակները՝ խթանել որակյալ կրթության իրականացումը, նպաստել միջազգայնորեն համադրելի ու մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը, ՄՈՒՀ-երի ակադեմիական ազատություններին և ինքնավարության զարգացմանը, ինչպես նաև` ապահովել կրթական դաշտի թափանցիկությունը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...