Մարտի 20-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ Հավատարմագրման հանձնաժողովը Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի ինստիտուցիոնալ հավատարմագրումը մերժելու որոշում կայացրեց։ Քոլեջը կարող է կրկին դիմել հավատարմագրման՝ փորձագիտական զեկույցում մատնանշված թերությունները վերացնելուց հետո։
Մարտի 18-ին տեղի ունեցավ Բոլոնիայի գործընթացի խորհրդատվական խմբի (BFUG) որակի ապահովման թեմատիկ C խմբի (TPG C) երկրորդ առցանց հանդիպումը, որը վարեց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Մարտի 18-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում մեկնարկեց Էրազմուս+ QA4VET ծրագիրը, որի նպատակն է բարելավել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) որակը Հայաստանում։ Մարտի 18-19-ին ծրագրի հայաստանյան և միջազգային շահակիցները կներկայացնեն աշխատանքային փաթեթները, դրանց շրջանակներում նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։ Աշխատաժողովը կամփոփվի ծրագրի կառավարման խորհրդի նիստով։
Մարտի 12-14-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Հյուսիսային համալսարանի քոլեջում։
Մարտի 12-14-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մեհրաբյանի անվան բժշկական քոլեջում։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...