2024թ․-ին բուհերում իրականացվող մշտադիտարկման ընթացքում ՈԱԱԿ-ի ուշադրության կենտրոնում են բուհերի որակի ապահովման տարեկան պլանները և ՄԿԾ-ների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները․ շեշտադրվեց ապրիլի 11-ին ՈԱԱԿ-ում բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ապրիլի 12-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում:
Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը մշտադիտարկում է իրականացնում 20 քոլեջներում: Ի՞նչ թեմաներ են 2024թ․-ին քոլեջներում ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող մշտադիտարկման առանցքում. այս հարցն էր ապրիլի 10-ին ՈԱԱԿ-ում քոլեջների որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման օրակարգում:
Բուհերի ծրագրային հավատարմագրմանն ընդառաջ ապրիլի 9-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՄԿԾ բարելավում. լավագույն փորձի ներկայացում» հերթական առցանց աշխատաժողովը, որին մասնակցում էին 50-ից ավել մասնագետներ հայաստանյան բուհերից։
Սույն թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը 11 օրակարգային հարցով, որից մեկը ընթացիկ։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...