Որքանո՞վ են ուսումնական հաստատությունների շնորհած որակավորումներն արժանահավատ։ Ինչպե՞ս անել, որ բուհի դիպլոմը վկայի շրջանավարտի մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվելու Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած համաժողովի ընթացքում։
Համատեղ հավատարմագրումների համաեվրոպական փորձը, առկա խնդիրները և ձեռքբերումներն են քննարկվել մայիսի 29-ին Կիպրոսում տեղի ունեցած համաժողովում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Տեղի ունեցավ Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի երկրորդ հանդիպումը, որին մասնակցեց նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը։
ՀՀ պետական կառավարման ակադեմիան վերահավատարմագրվում է։ Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խումբը մայիսի 29-31-ը կայցելի ՀՀ ՊԿԱ, որտեղ հանդիպումներ կունենա բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների ու շրջանավարտների, որակի ապահովման մասնագետների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...