Ի՞նչ խնդիրներ են առկա հայաստանյան բուհերում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում բուհերը դրանց լուծման ուղղությամբ և ինչպիսի՞ն են բարելավման գործողությունների արդյունքները. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի անդամները, պահանջատեր լինելով մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ, ձեռնամուխ են եղել այս հարցերի ուսումնասիրությանը:
Գործարկվել է բուհերի արտաքին գնահատման (փորձագիտական) զեկույցների բազան (DECAR), որը կոչված է ապահովելու բարձրագույն կրթության որակի ապահովման և կառավարման թափանցիկությունը եվրոպական կրթական տարածքում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավ հանդիպում մի շարք բուհերի դասախոսների հետ: ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշեց, որ դասախոսների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի անդամ Սուսաննա Կարախանյանը վերընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) նախագահ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցել և զեկույցներով է հանդես եկել ՌԴ-ում կազմակերպված բարձրագույն կրթության որակի ապահովմանը նվիրված երկու միջոցառումներում։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...