Սեպտեմբերի 3-4-ին Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) մասնակցությամբ տեղի ունեցավ ճանաչողական այց Լոնդոնի Թագավորական քոլեջ և Լոնդոնի տնտեսական և քաղաքական գիտությունների դպրոց։
Սիրելի ուսանողներ,
այսօր շատերդ ուսանողի կարգավիճակում առաջին անգամ եք ոտք դնում ձեր ընտրած մասնագիտական ուսումնական հաստատություն՝ այդպիսով կատարելով առաջին քայլը մասնագիտական կայացման ճանապարհին։ Ուսման առաջիկա տարիներին ձեռք եք բերելու այն, ինչը դառնալու է ձեր հպարտության հիմքը հետագայում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի ոլորտում կրթության գերազանցության միջազգային կենտրոնի (THE-ICE) գլխավոր գործադիր տնօրեն Պաուլին Թանգի հետ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը շարունակում է դասախոսների հետ հանդիպումների շարքը։ Հայաստանյան բուհերի դասախոսները հերթական անգամ ՈԱԱԿ-ում էին՝ քննարկելու, թե ինչպիսին պետք է լինի ուսանողի գնահատումը, ինչպիսին է գնահատման դերակատարությունը ուսանողի մասնագիտական հմտությունների ձևավորման և զարգացման գործում, որ պարագայում գնահատումը կարող է համարվել ուսուցանող։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում մեկնարկում է հերթական դասընթացն ուսանողների համար։ Այս անգամ դասընթացին մասնակցում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...