Չորս գյուղատնտեսական քոլեջներ ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում։ Հավատարմագրման գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է իրականացրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հյուսիսային համալսարանում։
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը և Ոստիկանության կրթահամալիրը ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Հայկական բժշկական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Դեկտեմբերի 16-18-ին փորձագետներն արտաքին գնահատում կիրականացնեն ուսումնական հաստատությունում՝ դիտարկելով բուհի գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթներում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի կողմից Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին (ՀՊՄՀ) 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու որոշում է կայացվել։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...