Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովման կառույցների հետ շարունակական համագործակցությունը, Zoom հարթակում կազմակերպում է որակի ներքին ապահովման պատասխանատուների հետ հանդիպումներ՝ քննարկելու մասնագիտական կրթական ծրագրերի որակի ապահովման և բարելավման գործընթացները:
Մայիսի 20-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ ՄԿՈՒ հաստատությունների Որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպում: Քննարկվեց ՄԿՈՒ հաստատությունների հիմնական խնդիրները և որակի ներքին ապահովման համակարգի հիմնական դերակատարումը դրանց լուծման գործում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, կարևորելով մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ներդրումը և շարունակական բարելավումը, շարունակում է որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկման գործընթացները:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մայիսի 17-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Ալավերդու պետական քոլեջում:
Մայիսի 17-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի, Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի և Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան գյուղատնտեսական քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրումներն էին։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...