Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների կազմակերպման և այդ առումով առկա խնդիրների քննարկման նպատակով ՈԱԱԿ-ը նախաձեռնել է ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներ և ուսումնական հաստատություններ այցելություններ։
Կենտրոնում օրերս կայացավ հանդիպումը, որտեղ քննարկվում էին նախանական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացի անցումային փուլի կազմակերպման, պետական կրթական չափորոշիչների կիրարկման ու ՈԱԱԿ որակի չափորոշչիների ներկայացման ու փորձարկման վերաբերյալ հարցերը։
ՈԱԱԿ-ը օրերս հյուրընկալել էր Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակը մանկավարժական մի քանի մասնագիտությունների համար այժմ մշակվող պետական կրթական չափորոշիչների քննարկումն էր՝ որակի ապահովման գործընթացներում դրանց կիրառման համատեքստում։
Մասնագիտական կրթական համակարգում տեղի ունեցող զարգացումները՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում, հանգեցնում են այն համոզմանը, որ որակի ապահովման գործընթացներում կարևորվում է պետական կրթական չափորոշիչների ներկայացումն ուսումնառության արդյունքներով։
«Բարձրագույն կրթության որակի ապահովումը» խորագրով փետրվարի 26-ին Երևանում կայացավ միջազգային աշխատաժողով, որը Եվրոպական Հանձնաժողովի Թայեքս /TAIEX/ ծրագրի աջակցությամբ կազմակերպել էր ԿԳ նախարարությունը։ Նպատակը եվրոպական երկրներում բարձրագույն կրթության որակի ապահովման ասպարեզում փորձի փոխանակումն էր։ Աշխատաժողովին մասնակցում էին և ելույթով հանդես եկան փորձագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից և Լատվիայից։
Մեր երկրում որակի ապահովման համակարգի ներդրման հնարավորությունների ու խնդիրների մասին խոսեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։ Նա ներկայացրեց նաև մասնագիտական կրթության որակի ապահովման հայաստանյան հնարավոր մոդելի ՈԱԱԿ տարբերակը։
2010-ի հունվարի վերջին տեղի ունեցավ նաև ՈԱԱԿ կենտրոնի տնօրեն Ռ. Թոփչյանի այցն Իսպանիա՝ Որակի գնահատման և հավատարմագրման ազգային գործակալություն, որը նույնպես փորձի ուսումնասիրության նպատակ ուներ։ Որակի ապահոման գործընթացներում իսպանացիների փորձառությունն ուշագրավ է, քանի որ գործընթացի մեկնարկային փուլում, բացի բժշկության և ճարտարագիտության մասնագիտություններից, մյուսների դեպքում հրաժարվել են միասնական չափորոշիչներից և ամեն բուհի հավատարմագրման համար հիմք են ընդունել նրա իսկ կողմից սահմանված չափորոշիչները։
Մասնագիտական կրթության որակի ապահովման կենտրոնն ընդլայնում է համագործակցության շրջանակը՝ մասնակցելով միջազգային համաժողովների ու կապեր հաստատելով արտերկրի գործընկեր կազմակերպությունների հետ` ինչպես լավագույն փորձը տեղայնացնելու, այնպես էլ հետագայում մեր երկրի արդյունքները միջազգայնորեն ճանաչելի դարձնելու նպատակով։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...