Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՊԻ) և Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) ԱՄՆ Բարձրագույն կրթության հավատարմագրման խորհրդի Որակի միջազգային խմբի (CIQG) անդամ է:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր մեկնարկել է «Որակի ներքին ապահովման համակարգի զարգացում» թեմայով վերապատրաստումների առաջին փուլը բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար:
Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցության շրջանակներում այսօր մեկնարկել է ENQA-ի փորձագիտական խմբի այցը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ): Հոկտեմբերի 3-5-ը եվրոպացի փորձագետները հանդիպումներ կունենան ՈԱԱԿ ղեկավարության, աշխատակազմի, հոգաբարձուների խորհրդի, հավատարմագրման հանձնաժողովի, փորձագետների, բուհերի ներկայացուցիչների և այլ շահակիցների հետ:
Այսօր ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ծրագրի շահակիցները Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից: Համաժողովին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանըև «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Արուսյակ Հարությունյանը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...