«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, «Կրթության որակ»-ը և ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի կառավարման խումբը մշտադիտարկում են իրականացրել ծրագրի գործընկեր 11 հաստատություններում:
Հոկտեմբերի 10-ին տեղի կունենա «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման մասին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) սեպտեմբերի 29-ին մասնակցել է «Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթությունում» խորագրով աշխատաժողովին: Այն կազմակերպվել էր Համակարգչային գիտությանը և տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված 10-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) շարունակում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության դիմելու նախապատրաստական աշխատանքները:
Ի շահ ուսանողի կրթության որակի շարունակական բարելավման նկատառումով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) կարևորում է ուսանողների մասնակցությունը բուհերում որակի ապահովման և հավատարմագրման գործընթացներին: Այդ իսկ նպատակով բուհերում հավատարմագրման գործընթացն իրակնացնող փորձագիտական խմբերի 5 անդամներից մեկն ուսանող է:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...