«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում» եռօրյա սեմինարով սկիզբ դրվեց 6 պետական եւ 2 ոչ պետական բուհերի հավատարմագրման գործընթացին: Հիշեցնենք, որ դրանք են Երևանի պետական համալսարանը, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան, Երևանի Հյուսիսային համալսարանը և Երևանի «Գլաձոր» համալսարանը:
Մարտի 1-ից 3-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ու Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպությունը (NVAO` Nederlands-Vlaamse Accreditatieorganisatie) Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Աղվերանում կիրականացնեն եռօրյա սեմինարների շարք` կրթության ներքին որակի ապահովման վերաբերյալ, որով կմեկնարկվի հայաստանյան 8 խոշոր բուհերին հավատարմագրելու գործընթացը:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի կոնֆերենց դահլիճում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի «Ուսանողության ձայն» ծրագիրը փետրվարի 17-ին հրապարակեց Հայաստանի խոշոր ուսումնական հաստատությունների ուսանողության շրջանում իրականացրած «Բարձրագույն կրթության հայաստանյան առանձնահատկությունները. ուսանողների կարծիքի հարցում» հետազոտության արդյունքները:
Որակի արտաքին գնահատման` հավատարմագրման նպատակով Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջում փետրվարի 3-ին մեկնարկել է փորձագիտական այցը:
Համաձայն հավատարմագրման կարգի` Երևանի տարածաշրջանային № 1 պետական քոլեջը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնին ներկայացրել է մանրամասն ինքնավերլուծություն` ըստ մշակված ձեւաչափի:
«People Meter» մամլո ակումբի հունվարի 31-ի հյուրն էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռ. Թոփչյանը: Ասուլիսի թեման էր ՀՀ կրթության որակը, առկա իրավիճակը եւ հեռանկարները:
Ռ. Թոփչյանը ներկայացրեց Բոլոնիայի գործընթացը և այդ համատեքստում որակի ապահովման համակարգի ստեղծումը, համաձայն որի` կրթության որակի ապահովումը բոլոր երկրներում պետք է լինի համարժեք չափանիշներով եւ մոտեցումներով:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...