Եվս 23 ուսանող համալրեց ՈԱԱԿ ուսանող-փորձագետների բազան. մարտի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը հանդիպում ունեցան «Ուսանողության ձայն» նախագծի ուսանող-փորձագետների պատրաստման հերթական դասընթացի շրջանավարտների հետ:
ՈԱԱԿ փորձագիտական բազան համալրելու և ՀՀ-ում փորձագիտական կարողությունները զարգացնելու նպատակով մարտի 21-22-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ ՄԿՈՒ ոլորտի փորձագետների պատրաստման դասընթաց, որին մասնակցում էին 16 ներկայացուցիչներ՝ 6 հաստատություններից:
Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Վանաձորի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 7-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՎՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 6-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ԳՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը՝ որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 5-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՇՊՀ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...