ՈԱԱԿ -ը ստացել է բազմաթիվ արձագանքներ` կապված դեկտեմբերի 20-21-ը կայանալիք «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով ֆորումիվերջնաժամկետների, մասնակցության կարգի եւ զեկույցների ներկայացման պահանջների հետ:
Փորձագիտական խմբերի այցերը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ սկսված են: Դրանք իրականացվում են ՀԲ-ի դրամաշնորհով բուհերում իրականացվող փորձնական հավատարմագրման ծրագրի շրջանակում: Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ-ը:
Ֆինլանդիայի Օուլուի եւ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանները հոկտեմբերի 17-21 համատեղ կազմակերպել են սեմինարների շաբաթ, որն ուղղված է կրթության կառավարման եւ թափանցիկության ապահովման հիմնահարցերին եւ այդ ոլորտում փորձի փոխանակմանը:
PICQA դրամաշնորհային ծրագրի շրջանակում, հոկտեմբերի 18-21 Երևանում են գերմանական, հոլանդական և ֆրանսիական՝ համապատասխանաբար ASIIN, QANU և CIEP կազմակերպությունների ներկայացուցիչները: Ծրագրի երրորդ աշխատանքային փաթեթով Բրունո Կուրվալեն, Բիրգիթ Հանին և Մելիսա Ֆրեդերիկը կքննարկեն «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի մշակած և կառավարության կողմից հաստատած մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման կարգը, չափորոշիչներն ու չափանիշները, կդիտարկեն դրանց համարժեքությունը միջազգային չափանիշներին:
ՀԲ-ի Ֆինանսավորմամբ, հանրապետությունում իրականացվող հավատարմագրման փորձնական ծրագրի շրջանակներում, առաջիկայում նախատեսված են փորձագիտական այցեր 2 բուհեր՝ Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ու Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարաններ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...