Թբիլիսիում տեղի ունեցավ հայ-վրացական «Կրթության միջազգային ասոցիացիա» (IntAE) հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվեց կազմակերպության կանոնադրությունը, ռազմավարական և գործողությունների պլանները:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներն են քննարկել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՌԴ Հավատարմագրման ազգային գործակալության տնօրեն Լեմկա Իզմայլովան:
Ղրղզստանի նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի պատասխանատուներից կազմված պատվիրակությունը ճանաչողական այցով Հայաստանում է՝ ծանոթանալու միջին մասնագիտական կրթական համակարգին և ոլորտի որակի ապահովման Հայաստանյան փորձին:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է դասընթաց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակում է պատրաստվել Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիային (ENQA) անդամակցությանը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...