ՈԱԱԿ-ում շարունակվում են հանդիպումները ոլորտի պատասխանատուների հետ. հունիսի 17-ին կենտրոնի հյուրն էր Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Սամվել Պիպոյանը: Նա ներկայացրեց նախնական և միջին մասնագիտական կրթության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց իրականացմանն է ուղղված ՄԿՈՒԶԱԿ գործունեությունը:
«Որակի ապահովման համակարգը Հայաստանում» թեմայով հունիսի 8-ին ՈԱԱԿ-ում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, Համաշխարհային բանկի և մեր երկրում կրթական ծրագրեր իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների, պետական բուհերի ներկայացուցիչներ։ Կլոր սեղանի նպատակը կրթության որակի ապահովման առումով Հայաստանում առկա իրավիճակի, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ներկայացումն էր, համագործակցության ուղիների հստակեցումը։
ՈԱԱԿ-ում մայիսի 25-ին տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ԵՊՀ պրոռեկտորի տեղակալ Արմեն Բուդաղյանի հետ: Վերջինս լուրջ փորձառություն ունի Բոլոնիայի գործընթացի շրջանակներում մեր երկրում և արտասահմանում իրականացված բարեփոխումների առումով։
«Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամ-Հայաստանի» փոխնախագահ Դավիթ Ամիրյանի և կրթական ծրագրերի պատասխանատու Էվելինա Վարդանյանի հետ մայիսի 15-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման նպատակը համագործակցության եզրերի հստակեցումն էր` ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակում։
ՈԱԱԿ-ում մայիսի 14-ին հյուրընկալվել էր Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը: Հադիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի:
ՈԱԱԿ արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է հասարակության կողմից կրթության ոլորտում «որակ» ասվածի ճիշտ ընկալումը, այնինչ այս դեպքում, Ա. Նավոյանի խոսքոերվ, ընկալման խնդիր ունենք անգամ մասնագիտական որոշ շրջանակներում։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...