Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 4-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՀՀ ՊԿԱ ռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ստեղծված EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոնը և բուհի կողմից մշակված ու փորձարկված մոդուլները գործընկերային արտաքին գնահատում են անցնում. այդ նպատակով փորձագետները մարտի 1-ին առցանց հանդիպում-քննարկումներ ունեցան ՀԱԱՀ պրոռեկտորի, բուհում SMARTI ծրագրի և EMI կենտրոնի համակարգողների, դասավանդող անձնակազմի, վերապատրաստված մասնակիցների հետ:
Էրազմուս+ DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Ինչպե՞ս կիրառել ձևավորող գնահատման հնարավորությունները և նպաստել գործատուի համատեքստը ճանաչող շրջանավարտների պատրաստմանը՝ աշխատաշուկան համալրելով կարողունակ և մրցունակ մասնագետներով. այս ուղղությամբ Հայաստանը խորհրդատվություն կստանա 15 երկրների հեղինակավոր փորձագետներից:
Փետրվարի 13–14-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ փորձագետների վերապատրաստում։ Երկօրյա դասընթացի նպատակն էր ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների համար պատրաստել համապատասխան մասնագիտություններով փորձագետների, ովքեր կկարողանան համադրել ՄՈՒՀ-երում հավաքագրված փաստերը, վերլուծել և դուրս բերել ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ խոշոր խնդիրները, լավագույն փորձը և տրամադրել բարելավման թիրախային խորհրդատվություններ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...