Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացավ «Ինչպես է ապահովվում բարձրագույն կրթության որակը Հայաստանում. որքանով է այն համապատասխանում միջազգային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջներին» թեմայով մամուլի ասուլիսը: Բանախոսն էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
«Մեր հիմնական գործառույթը` հավատարմագրումը, միտված է նրան, որ ուսումնական հաստատությունները, տարբեր շահակիցներից ստանալով արձագանքներ, բարելավեն իրենց գործընթացները»,- ասաց պարոն Թոփչյանը`նշելով, որ ՈԱԱԿ-ի գործողությունները կոչված են որակի բարելավման մշակույթի ձևավորմանը, իսկ որակի չափողը գործատուն է:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց PL4SD (Փոխադարձ ուսուցանում հանուն կրթության սոցիալական ուղղվածության) ծրագրի փորձագիտական խմբին: Նրանք Հայաստանում են`ուսումնասիրելու մեր երկրի բարձրագույն կրթության համակարգը, մասնավորապես կրթության սոցիալական բաղադրիչը:
Հուլիսի 20-24-ին Իսպանիայի Ալիկանտե քաղաքում կայացավ աշխատաժողով`նվիրված TEMPUS-ի «Արարատ» ծրագրին:
Աշխատաժողովին քննարկվել են Հայաստանում Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի (ՀԱԱՑ) ստեղծման աշխատանքները, դասախոսներին, գործատուներին, ուսանողներին և շրջանավարտներին ուղղված հարցաթերթերի ձևն ու բովանդակությունը:
«Որակի ապահովման ազգային կենտրոն»-ը (ՈԱԱԿ) բովանդակային մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները, և թե որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) հավատարմագրման փուլում գտնվող հինգ բուհերի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել` ներկայացնելու շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելու նախընտրելի մոտեցումները և առանձնահատկությունները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...