Ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով առաջիկայում փորձագիտական այցեր տեղի կունենան 6 քոլեջներ. Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ, Մեսրոպ Մաշտոց համալսարանի բազային քոլեջ, Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջ, Արմավիրի պետական քոլեջ, Ալավերդու պետական քոլեջ, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ մշտադիտարկում Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջում. ՄՈՒՀ-ը 2022-թ․-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով:
Սեպտեմբերի 9-10-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) իրականացրեց ՄԿՈՒ փորձագետների հերթական վերապատրաստումը: Երկօրյա դասընթացին մասնակցեցին բուհերի և քոլեջների աշխատակիցներ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) խրախուսում է մասնագիտական կրթական ծրագրերի (ՄԿԾ) վերանայման և բարելավման բուհերի նախաձեռնությունները։
Հարգելի գործընկերներ, ուսանողներ և ծնողներ,
Նոր ուսումնական տարվա նախաշեմին մենք կանգնած ենք մեծ հնարավորությունների և մարտահրավերների առջև․ աշխարհն արագ փոփոխվում է, և գլոբալ շուկան՝ ընդլայնվում: Հայաստանը, ինտեգրվելով այս մրցակցային դաշտին, ավելի քան երբևէ կարիք ունի որակավորված և հմուտ մասնագետների:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...