Մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ ՈԱԱԿ հանդիպումները շարունակվում են։ Դեկտեմբեր ամսին դրանց մասնակցում էին բուհերի ներկայացուցիչներ, այժմ երկրորդ փուլում քննարկումների մասնակիցները նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն են։
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) գործադիր խորհուրդի կողմից հունիսի 12-ին շնորհվել է նախնական անդամակցության կարգավիճակ:
Որակի ապահովման եվրոպական ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին, մասնագիտական կրթության ոլորտում Բոլոնիայի գործընթացի սկզբունքների իրագործման նպատակով։
Ոչ պետական բուհերի ռեկտորների խորհրդի անդամների հետ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում» հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման նպատակը ծանոթությունն էր կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև՝ հավատարմագրման գործընթացի խնդիրների քննարկումը:
Ներկայացնելով հավատարմագրման գործընթացը` ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը նախ ներկայացրեց որակի հավաստման գործընթացի հիմնական նպատակները՝ խթանել որակյալ կրթության իրականացումը, նպաստել միջազգայնորեն համադրելի ու մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը, ՄՈՒՀ-երի ակադեմիական ազատություններին և ինքնավարության զարգացմանը, ինչպես նաև` ապահովել կրթական դաշտի թափանցիկությունը:
Մեր երկրում գործող մասնագիտական ուսումնական հաստատությունների մասին համապարփակ տեղեկատվական բազա ձևավորելու նպատակով դեռևս հունիս ամսից «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) մշակել և սկսել է գործարկել էլեկտրոնային հարցաթերթ։ Այն տեղեկություններ է պարունակում ՄՈՒՀ-երի ենթակառուցվածքների, գործունեության, թույլտվության ու իրավական այլ հիմքերի, ինչպես նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) աշխատանքային խումբը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, օգոստոսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել էր Լեհաստանի Հանրապետության Հավատարմագրման հանձնաժողովում (PKA)։ Մասնագիտական կրթության որակի ապահոման երկու կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության նախաձեռնությունը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանինն էր։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...