Մեկնարկել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 8-րդ վեհաժողովը, որին մասնակցում է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրման հնարավորությունը քննարկվեց այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանի հանդիպման ժամանակ։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փորձարկում է բուհ-գործատու երկխոսության նոր մոդել։ Փորձի շրջանակներում այսօր հանդիպում տեղի ունեցավ ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի գործատուների ներկայացուցիչների հետ։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տեխնիկական խորհրդատու Սեզար Դրագուտանին, կարողությունների զարգացման խորհրդատու Վլադիմիր Գասկովին և ԱՄՆ ՄԶԳ-ում ծրագրերի համակարգող Կարինե Սիմոնյանին։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...