Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հայտարարված կրթության որակի ապահովման շաբաթը: Միջոցառումների մեկնարկը տրվեց այսօր ՀՊՏՀ-ում «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 1-5-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ:
Դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
Փորձագետները ՈԱԱԿ են ներկայացրել ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհերի փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերի (բարելավման պլան) վերաբերյալ կարծիքները և գնահատականները: Փորձագիտական զեկույցներում նշված թերությունների վերացման ծրագրերը գնահատվել են ըստ իրատեսական ու սահմանված ժամկետներում իրագործելի լինելու հանգամանքի:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունեց Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում:
Հոկտեմբերի 27-ին «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի(ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանն աշխատակազմին ներկայացրեց Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման նոր չափանիշները և ուղենիշները (ESG)` համեմատելով նախորդ ESG-ի և ՈԱԱԿ գործող չափանիշների և չափորոշիչների հետ:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...