20 մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում են ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու նպատակով։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ, ՀՀ) և Կրթության և առողջապահության ոլորտում հավատարմագրման և որակի ապահովման եվրասիական կենտրոնը (ECAQA, Ղազախստանի Հանրապետություն) փոխըմբռնման հուշագիր են կնքել, որը կոչված է ապահովելու երկու գործակալությունների համագործակցությունը բժշկական կրթության որակի ապահովման ոլորտում։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալությունը (IQAA) փորձի փոխանակում են իրականացնում կրթության որակի ապահովման ոլորտում։
Ինչու և ինչպես համագործակցել գործատուների հետ, որպեսզի կրթական գործընթացը լինի հնարավորինս արդյունավետ. այս հարցերն էին քննարկվում այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կազմակերպած «ՄԿՈՒ-գործատու համագործակցություն. համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով համաժողովի շրջանակներում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), շարունակելով իր 10-ամյակի միջոցառումների շարքը, կազմակերպում է համաժողով նվիրված միջին մասնագիտական կրթության արդիական հիմնախնդիրներին։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...