Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում մեկնարկել է հերթական երկփուլ դասընթացը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:
Հայաստանում տրանսազգային կրթություն մատուցող բարձրագույն ուսումնական հաստատությունները փորձնական արտաքին գնահատում են անցնում ՏԵՄՊՈՒՍ-ի TNE-QA ծրագրի շրջանակներում: Նպատակն է փորձարկել տրանսազգային կրթության որակի ապահովման չափանիշները:
Մարտի 5-8-ը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական, Վանաձորի պետական և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարաններն արտաքին գնահատում կանցնեն:
Փետրվարի 27-մարտի 2-ը տեղի ունեցավ Բարձրագույն կրթության որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի (INQAAHE) 2017 թ. համաժողովը, որն այս տարի կրում է «Համագործակցության և մրցակցության միջև. բարձրագույն կրթության որակի ապահովման հեռանկարները և մարտահրավերները» խորագիրը: Համաժողովին մասնակցել է նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագիրն ավարտվել է: Փետրվարի 20-21-ին Թբիլիսիում, ապա 23-24-ին Երևանում տեղի ունեցան ծրագրի շահակիցների ամփոփիչ համաժողովները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...