Հունիսի 17-ին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) նորակազմ հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՈԱԱԿ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստինա Ծատուրյանը։
Հունիսի 17-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն ընդգրկվել է ENQA Առաջնորդության զարգացման ծրագրում: Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի շնորհիվ:
Հունիսի 4-6-ը Հռոմում տեղի ունեցավ Էրազմուս+ Micro-GEAR ծրագրի առաջին աշխատաժողովը։ Նպատակն էր նպաստել ծրագրի շահակիցների միջև փորձի փոխանակմանը և միկրոորակավորումների ոլորտում եվրոպական երկրների լավագույն փորձի ներկայացմանը։ Աշխատաժողովին մասնակցում էր նաև ՈԱԱԿ պատվիրակությունը։
Որքանո՞վ և ինչպե՞ս է իրականացվել ՄՈՒՀ-ի բարելավման ծրագիրը, արդյո՞ք ՄՈւՀ-ի գործընթացներն ու փաստաթղթերն անցել են ՊԻԳԲ շրջափուլով, որքանո՞վ են վերահավատարմագրվող ՄՈւՀ-երի ներկայացրած փաստաթղթերը վերլուծական, արդյո՞ք ՄՈւՀ-ն իր զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանելիս հաշվի առել է տարածաշրջանային առանձնահատկությունները։ Այս և այլ հարցեր հունիսի 10-ին քննարկվեցին ՈԱԱԿ-ում 3 քոլեջների փորձագիտական խմբերի հետ հանդիպման ընթացքում։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...