Ապրիլի 10-14-ը Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի մասնագետներն արտաքին գնահատում են իրականացրել ուկրաինական, բելառուսական և վրացական մի շարք բուհերում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մի խումբ մասնագետներ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ օրերս այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, որտեղ հանդիպում ունեցան ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) լիիրավ անդամ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի նորակազմ Հավատարմագրման հանձնաժողովի անդրանիկ նիստը: Այն վարում էր ՈԱԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը:
ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում հետազոտողի կրթական ծրագրի արտաքին գնահատման նպատակով հայաստանյան 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ արտաքին գնահատում կանցնեն:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...