«Որակի շաբաթը ծառայեց նպատակներին՝ կրթության ոլորտի շահակիցները հնարավորություն ունեցան նոր ինֆորմացիա ստանալ, փորձով ու տեսակետներով փոխանակվել»,- ասում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ամփոփելով փետրվարի 20-24-ին կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում տեղի ունեցած համաժողովները:
Գնահատումը պետք է լինի սովորեցնող. այսպիսն է «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովի առաջնային ուղերձը:
Որակի շաբաթվա երրորդ օրվա քննարկման թեման մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համահունչությունն էր:
Այս տարի մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին, գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի ընդհանուր պատկերի հստակեցմանը:
Երիտասարդ դասախոսների խնդիրները քննարկվեցին այսօր Որակի շաբաթվա շրջանակներում ԵՊՀ-ում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...