Մեկնարկել է Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (HERE) ամենամյա համաժողովը։ Դեկտեմբերի 12-13-ին Հռոմում ընթացող համաժողովը կրում է «Կարողությունների զարգացում բարձրագույն կրթության բարեփոխումների համար․ համատեղ միջազգային ծրագրերի ազդեցությունը» խորագիրը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) մշտադիտարկում է իրականացրել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Բուհ այցի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները հանդիպումներ են ունեցել բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման պատասխանատուների և ուսանողների հետ, իրականացրել են փաստաթղթերի ուսումնասիրություն։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հետամուտ է իր կողմից մշակված բուհ-գործատու համագործակցության մոդելի շարունակական բարելավմանը։
Նոյեմբերի 29-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ պետությունների կրթության որակի ապահովման խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
Եվրասիա միջազգային համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովը։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...