ՈԱԱԿ-ի փորձնական երկրորդ ծրագրի շրջանակներում «Ուսանողական ձայն» աշխատանքային խմբի անդամները փորձագետների հետ մասնակցեցին Վանաձորի Մխիթար Գոշ համալսարան երկօրյա այցին:
ՈԱԱԿի քաղաքականության մշակման ու իրականացման վարչության պետ Ս. Կարախանյանը Նիդերլանդների Նայմեհեն քաղաքի Րադբաուդ համալսարանում պաշտպանել է դոկտորական թեզ՝ «Բարձրագույն կրթության բարեփոխումները հետխորհրդային երկրներում. Հայաստանի փորձը» թեմայով։
Ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը պետական երկու բուհում կսկսի փորձնական հավատարմագրում։ Աննախադեպ այս գործընթացին կմասնակցեն Երևանի ճարտարապետության և շինարարության պետական և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանները։ Փորձնական գործընթացի կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով մարտի 1-ին ՈԱԱԿ-ում երկու բուհերի ռեկտորների հետ տեղի ունեցավ հանդիպում։
Մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրան գործընթացի կազմակերպման նպատակով ՈԱԱԿ-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ համագործակցելով, մշակել է նոր կարգի նախագիծ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման նոր մոտեցումներն ու մեխանիզմները սահմանող այս կարգը կոչվում է «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթության որակի արտաքին գնահատման կարգ»։
Հանրապետության մասնագիտական ուսումնական 34 հաստատությունում իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեծ մասում արդեն գործում է որակի ներքին ապահովման խնդիրներով զբաղվող առանձին ստորաբաժանում կամ խումբ։ Ուսումնասիրությանը մասնակցել է պետական 16, ոչ պետական ուսումնական 17 հաստատություն և արտերկրի բուհի 1 մասնաճյուղ։
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...