Հուլիսի 25-ին կայացավ հանդիպում ՀՀ Կրթության տեսչական մարմնի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության որակի գնահատման հիմնահարցերը և ոլորտի զարգացման ուղիները:
Հուլիսի 15-17-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հրավերով ՀՀ-ում էր Գերմանական որակի ապահովման գործակալությունը (AQAS)՝ քննարկելու համատեղ միջազգային հավատարմագրումների իրականացման հնարավորությունները ՀՀ բուհերում։
Հուլիսի 16-ին ՈԱԱԿ-ի և Գերմանական որակի ապահովման գործակալության (AQAS)-ի միջև կնքվեց փոխըմբռման և համագործակցության հուշագիր։
ՈԱԱԿ ուսանող-փորձագետ, Հավատարմագրման հանձնաժողովի ուսանող-անդամ Արթուր Դավթյանը երկրորդ անգամ ընդգրկվել է Եվրոպական ուսանողական միության որակի ապահովման խմբում։
Հուլիսի 4-ին տեղի ունեցած նիստում ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանում ֆրանսիական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...