Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Վանաձորի պետական համալսարան: Հունիսի 1-5-ը փորձագիտական խումբը ՎՊՀ-ում հանդիպումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ): Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը:
Մեկնարկել է «Կրթության կառավարում» մասնագիտության փորձնական կրթական ծրագրի փորձաքննության գործընթացը Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում: Մայիսի 18-20-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագիտական խումբը հանդիպումներ կունենա ծրագրի պատասխանատուների, ծրագրի մշակման գործընթացում ներգրավված անձանց, դասախոսական կազմի և ուսանողների հետ, ինչպես նաև կիրականացնի ուսումնական ռեսուրսների դիտարկում:
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց պաշտոնական այցով Երևանում գտնվող Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախագահ Պադրիգ Ուոլշին և ՏԵՄՊՈՒՍ-ի տնօրեն Կլաուս Հաուպտին: Պարոն Թոփչյանը եվրոպացի հյուրերին ներկայացրեց մասնագիտական կրթության որակի ապահովման գործընթացները Հայաստանում, ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...