«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները:
Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:
Աստղիկ Ավետիսյանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, բանասիրական գիտությունների թեկնածու: Աշխատել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի լրատվության բաժնի պետ, ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական, Հայաստանի հանրային ռադիոյում Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա տնօրենի խորհրդական, «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի տնօրեն:
Այսօր տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվող ‹‹Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները` ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգում. Վստահության ձևավորում›› թեմայով որակի ապահովման երկրորդ ֆորումի կազմկոմիտեի հանդիպումը:
Նոյեմբերի 21-ից 23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին:Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Եվրոպական ուսանողական միության (ESU) և Բարձրագույն կրթության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ կողմից:
Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կկայանա ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում իրականացվող ‹‹Մասնագիտական կրթության ոլորտում որակի ապահովման միջազգայնացման և համադրելիության խթանումը›› (PICQA) եռամյա դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ համաժողովը: Համաժողովը կազմակերպել են ‹‹Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն›› հիմնադրամը (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...