«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ապրիլի 23-24 Փարիզում մասնակցեց Բարձրագույն կրթական հաստատություններում որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի /ENQA/ կողմից կազմակերպված «ՈԱ-ի ազդեցությունը եւ կազմակերպությունների անկախությունը» ֆորումին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին որակի ապահովման ազդեցության և կազմակերպության անկախությանը վերաբերող հարցեր:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակաբար իր խորհրդատվական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ բուհերին՝ հաղթահարելու որակի ապահովման գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և քաղաքականության մշակման ու իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը այսօր՝ ապրիլի 17-ին, մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից կազմակերպված «Որակի ապահովման համակարգ. քաղաքականություն և ընթացակարգեր» խորագրով աշխատաժողովին:
ՈԱԱԿ -ը ստացել է բազմաթիվ արձագանքներ` կապված բարձագույն մասնագիտական հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ 2010-2011 ուսումնական տարվա տվյալների հավաքագրման հետ:
Ապրիլի 5-ին ՈԱԱԿ-ի անձնակազմը հանդիպեց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ.Թոփչյանը, Քաղաքականության մշակման և իրականացման վարչության պետ Ս.Կարախանյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Մ.Այվազյանը, վերոնշյալ բաժնի ավագ մասնագետ Ա.Ութմազյանը և իրավաբան Ն.Բալայանը:
Բացառիկ հնարավորություն ուսանողների համար ...
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի ամե ...
ՈԱԱԿ-ը կազմակերպում է «Կրթական ծրագրերի համահնչեցում WFME ...