2024թ. մայիսի 21-23-ը Հայաստանը հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ Ֆորումի շրջանակում միջազգային փորձագետները գործընկերային գնահատում են իրականացրել ՀՀ ՄԿՈՒ համակարգում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ձևավորող գնահատման մեխանիզմների վրա։ Եռօրյա այցի արդյունքում ETF փորձագետները մշակել են զեկույց՝ առանձնացնելով ՀՀ ՄԿՈՒ համակարգի ուժեղ կողմերը, ինչպես նաև բարելավման ուղղությունները։
Փորձագետների առանցքային առաջարկներից էր ՀՀ ՄԿՈՒ չափանիշների համապատասխանեցումը ՄԿՈՒ որակի ապահովման եվրոպական շրջանակին (EQAVET)։ Հետևելով այդ խորհրդատվությանը և շարունակելով համագործակցությունն ETF-ի հետ՝ ՈԱԱԿ-ն իրականացնում է ՄԿՈՒ համակարգի գնահատում՝ օգտագործելով ETF-ի մշակած հայտորոշման գործիքը։ Գնահատման արդյունքները կներկայացվեն առաջիկա ամիսներին՝ միջազգային և հայաստանյան գործընկերների մասնակցությամբ համաժողովի ընթացքում։
Ամբողջական զեկույցը հասանելի է հղման ներքո՝ հայերեն, անգլերեն։