Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի» կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում.որքանով է ուսուցումն արդյունավետ» թեմայով որակի ապահովման 3-րդ ֆորումը: Երկօրյա ֆորումի նպատակն է քննարկել մասնագիտական կրթության որակի ապահովման ներկայիս զարգացումները և ձեռքբերումները Հայաստանում և արտերկրում, վեր հանել լավագույն փորձը, նպաստել դրա տարածմանը: Ֆորումին մասնակցում են դասախոսներ և կրթության կառավարման մասնագետներ Հայաստանից, Վրաստանից և եվրոպական երկրներից: